Եվգենի Պետրոսյանը երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի ընկերակցությամբ հանգստանում է արեւոտ Դուբայում: Հումորիստը եւ նրա ուղեկիցը հիանալի ժամանակ են անցկացնում եւ Instagram-ի օգտատերերի հետ կիսում են գունագեղ լուսանկարներով եւ արձակուրդի տեսանյութերով: Օրինակ՝ Պետրոսյանը լուսանկար է տեղադրել, որտեղ մերկ պառկած է։
«Ահա ես եմ լողափում: Լարվածությունից հետո, ասում են, օգտակար է հանգստանալը», - կադրին կից գրել է նա։
Երկրպագուներն իրենց աշխատասեր կուռքին լավ հանգիստ են մաղթել։ Նրանք գովել են երգիծաբանին ձգված կազմվածքի եւ հիանալի արտաքին տեսքի համար:
«Թեթեւ էրոտիկա»,- գրել է հետեւորդներից մեկը։
Տատյանա Բրուխունովան հետեւել է «ավագ ընկերոջ» օրինակին եւ նույնպես սկսել է «արձակուրդային» կոնտենտ հրապարակել սոցցանցում: