Ավստրալիայում երկու կանայք սուպերմարկետում կռվել են զուգարանի թղթի համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը հղում անելով տեղական ոստիկանությանը:
Կռվարարները ծանուցագիր են ստացել, որ մինչեւ 2020 թվականի ապրիլի 28-ը պետք է ներկայանան դատարան, հայտնել են ոստիկանությունից:
Նշվում է, որ Ավստրալիայում զուգարանի թղթի վաճառքը նոր տիպի կորոնավիրուսի տարածման ֆոնին սահմանափակ է խանութներում՝ մեկ տուփ մեկ մարդուն: Ներկայումս Ավստրալիայում վարակված է 70 մարդ: