Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին՝ Լոուրեն Փաուել Ջոբսը, որոշել է զրկել երեխաներին իրենց հոր թողած ժառանգությունից: Այս մասին նա հայտնել է The New York Times-ին:

 
 

Լոուրենի կարծիքով՝ ճիշտ չէ մեկ ընտանիքի ձեռքերում թողնել այդքան մեծ հարստությունը, ինչպես արել են Ռոքֆելլերները՝ 19-րդ դարում:

Կնոջ խոսքով՝ Սթիվ Ջոբսն էլ երբեք նպատակ չի ունեցել հարստանալ: Այժմ Լոուրենը ցանկանում է բարեգործական աշխատանքների օգնությամբ այնպես տնօրինել ժառանգած հարստությունը, որ հնարավորինս մեծ օգուտ տա անապահով մարդկանց:

 

«Եթե ես ապրեմ բավական երկար, այդ հարստությունը կվերջանա իմ կյանքի հետ»,- ասել է նա: Լոուրենը նաև հավելել է, որ երեխաներին արդեն հայտնի է, թե ինչպես է վերաբերվում նրանց հոր ժառանգությանը և այն, որ Սթիվ Ջոբսն աջակցում էր իր որոշմանը: