Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին պատմող ֆիլմը, ինչպես և սպասվում էր, Sony ստուդիայից անցել է Universal-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին:

 

Այն մասին, որ Sony-ն հրաժարվում է Ջոբսի մասին կինոնկարի արտադրությունից, հայտնի է դարձել անցած շաբաթ: Այդ որոշման պատճառները չեն նշվել: 

 

Ակնկալվում Է, որ գլխավոր դերը կտրվի Մայքլ Ֆասբենդերին (ավելի վաղ Սթիվ Ջոբսի դերը խաղալուց հրաժարվել են Լեոնարդո դի Կապրիոն եւ Քրիստիան Բեյլը): Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի դերը պետք է խաղա Սեթ Ռոգենը: Կինոնկարի ռեժիսորը Դեննի Բոյլն է, իսկ սցենարը գրում է Ահարոն Սորկինը, որն «Օսկար» Է ստացել «Սոցիալական ցանց» ֆիլմի համար: 

 

Սցենարի հիմքում ընկած է Ուոլթեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս» կենսագրական գործը, որի իրավունքը Sony-ն գնել էր դեռ 2011 թվականին, հաղորդել է «ինտերֆաքս»-ը: