Մեքսիկուհի Սալմա Հայեկն արձագանքել է բոտոքսով տարվելու մեղադրանքներին: Աստղը պատասխանել է երկրպագուներից մեկին՝Instagram-յան էջում արված վերջին լուսանկարի տակ գրված մեկնաբանությանը:
Դերասանուհին լողափից սելֆի էր հրապարակել: «Անչափ շատ բոտեքս: Պետք չի, Սալմա»,- գրել էր հետեւորդը: «Ես բոտեքս չեմ արել, բայց շնորհակալ եմ խորհրդի համար: Արդեն մտածում էի, որ գուցե ժամանակն է»,- պատասխանել է Հայեկը:
Մյուս օգտատերերը սկսել են 53-ամյա Սալմային համոզել, որ ոչ մի բոտեքս էլ պետք չի, որ նա շատ ավելի լավ տեսք ունի, քան որոշ 20 տարեկաններ: Նրանք նշել են, որ դերասանուհին նման ներարկումների կարիք չունի, քանի որ բնականից շատ գեղեցիկ է:
2019 թվականի սեպտեմբերին Հայեկը ծննդյան նախօրեին բիկինիով անկեղծ լուսանկարով էր կիսվել: «Այո, վաղը ես 53 տարեկան եմ: Եվ ի՞նչ»: – գրել էր նա գրառման տակ: Շատ հայտնի մարդիկ, որոնք նշվել էին մեկնաբանություններում, շնորհավորել էին Հայեկին և գովել նրա տեսքը:
Շնորհավորողների թվում էին երաժիշտ Լեննի Կրավիցը, դերասան Պիրս Բրոսնանը, դերասանուհի Զոի Սալդանան, երգչուհի Թալիան և մոդել Սինդի Քրոուֆորդը: