Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին բաց վարդագույն տաբատ է կրում եւ բլուզ։ Արմինկան վառ վերարկու է ընտրել, որը համադրել է սեւ սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։

 

Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին սեւ, երկարափեշ զգեստ էր կրում։ Նա հավաքել էր վարսերն ու երեկոյան շպար ընտրել։ Լուսանկարին կից երգչուհին շնորհավորել էր սիրահարների տոնը՝ գրելով․ «Շնորհավո՜ր ձեր Տոնը, սիրահարնե՜ր»