Ռուս երգչուհի Լոլիտայի փաստաբանը՝ Սերգեյ ժորինը, հայտնել է, որ նրա նախկին ամուսինը՝ Դմիտրի Իվանովը, երգչուհուն վտանգավոր հաբեր է տվել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
«Ընտանեկան կյանքի ընթացքում Իվանովը առողջության մասին հոգ տանելու պատրվակով կնոջը կենսաբանական ակտիվ հավելանյութեր է տվել։ Երբ Լոլիտան նրանից բաժանվել է, որոշել է ստուգել, թե ինչ միջոցներ են դրանք։ Պարզվել է, որ դրանք օրգանիզմին վնաս են հասցնում։ Դրա հետ կապված եւս կպարզաբանենք»,- խոստացել է նա։
Ավելի վաղ արտիսն ու նրա փաստաբանը պարզել էին, որ նախքան Լոլիտա Միլյավսկայան Դմիտրի Իվանովը յոթ տարի ամուսնացած է եղել իրենից 20 տարով մեծ Մոսկվայի բնակչուհու հետ։ Այդ ժամանակ ռուս կնոջ շնորհիվ Բելոռուցից մարզիչը ՌԴ քաղաքացիություն է ստացել, իսկ Միլյավսկայայի հետ ամուսնության ընթացքում՝ Իսրայելի անձնագիր։ Հիմա Ժորինը փորձում է երկու միություններն էլ կեղծ ճանաչել. եթե հաջողվի, Իվանովը կզրկվի երկու երկրների քաղաքացիությունից էլ։