Այսօր աշխարհում Սիրո տոն է: Սուրբ Վալենտինի օրվա առթիվ թեմատիկ բլից զրույց ենք ունեցել մոդել, դերասանուհի եւ գեղեցկության մրցույթների դափնեկիր Շուշան Երիցյանի հետ:
Սերը նման է…
Ոչնչի նման չէ. բազմաթիվ դրսեւորումներ ունի, սակայն բացառիկ է ու աննման, այդ պատճառով էլ` անփոխարինելի:
Երբ սիրում ես, պետք է…
«Պետք է»-ն վերանում է, երբ սիրում ես: Ամեն ինչ լինում ու արվում է սիրով ու հանուն սիրո:
Ե՞րբ ես առաջին անգամ սիրահարվել:
24 տարեկանում:
Երբեւէ կոտրե՞լ ես որեւէ մեկի սիրտը:
Այո, իմ կամքից անկախ...
Երբեւէ քո սիրտը կոտրե՞լ են:
Չեմ թաքցնի` այո: Ու դա իմ կյանքի ամենամեծ մոտիվացիան եղավ:
Սիրո մեջ աններելի է…
Եթե իսկական սեր է, չեն արվում չներվող քայլեր. առհասարակ, սերը ներողամիտ է:
Սիրո դրսեւորման ամենագեղեցիկ ձեւը…
Հոգատարությունն է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում