«Աստղերի գաղտնիքները» ամսագրի թղթակիցներին տված հարցազրույցում Ալլա Պուգաչովան խոսել է իր և Ֆիլիպ Կիրկորովի հարաբերություւների մասին: Պրիմադոննան անկեղծացել է զրույցում` նշելով հետևյալը. «Ֆիլիպը ինձ երբեք էլ դուր չի եկել: Տղամարդու ինքնասիրահարված տեսակը երբեք էլ իմ սրտով չի եղել: Հարցն այն է, որ նրանում ինձ ոչինչ դուր չէր գալիս, և ես հիմա զարմանում եմ` ինչպես կարող էի նրա հետ ապրել: Իմ ուղեղի հետ այն ժամանակ հաստատ մի բան այն չէր»:
Ֆիլիպն ու Ալլան պաշտոնապես ամուսիններ են եղել 10 տարի, սակայն միասին ապրել են ընդամենը մեկ տարի, այնուհետև բաժանվել, չնայած այն բանին, որ Ֆիլիպը սպառնում էր Ալլային, որ ինքնասպանություն կգործի:
Ալլա Բորիսովնան հարցազրույցում նշել է նաև, որ Ֆիլիպը եղել և մնում է երեխա, նա իրեն որպես իր տղա է այժմ ընդունում և սիրում: Հետաքրքիրն այն է, որ չնայած Պուգաչովայի այսպիսի վերաբերմունքին Ֆիլիպի անձի նկատմամբ, վերջինս շարունակում է մտերմիկ հարաբերություններ ունենալ Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի հետ և մշտապես մասնակցում է նրանց ընկանեկան հավաքույթներին: