«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակած կադրերում Լուսինեն սեւ վերարկու է կրում, նույն գույնի գլխարկ։ Նա արտահայտիչ շպարով է, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ամենակարեւորը սիրով վայելեք օրը եւ բաց մի թողեք միմյանց սիրո խոստովանություն անելու առիթը, իսկ ընդհանրապես սիրով ապրելու համար յուրաքանչյուր օրն էլ կարելի է տոն դարձնել»։