«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել:

«Լայքեր, հետևորդներ, սթորիներ… այս ամենը հիմա շատ ակտուալ է, անգամ վախենալու աստիճան, քանի որ մարդկությունը կախում ունի սոց. ցանցերից։ Բայց կյանքն իրականում սոց. ցանցերից դուրս է։ Ամենագեղեցիկ եւ յուրահատուկ պահերը լինում են պատահական՝ առանց տեսախցիկների։ Պետք է վայելել ամեն վայրկյանը եւ ապրել պահով»,- գրել է նա։