Թագավորական ընտանիքից հեռանալուց հետո Մեգան Մարքլի վաստակը կարող է կազմել հարյուր միլիոն դոլար, եթե նա համաձայնի ստացված բոլոր առևտրային առաջարկներին: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Հանրային կապերի հարցերով կանադական Command Entertainment Group գործակալության ղեկավար Սայմոն Հաքը ասել է, որ իր ընկերությունը հեղեղված է արքայազն Հարիի կնոջ համար «անթիվ» պայմանագրերով: «Ես չեմ կարող նույնիսկ ձեզ ասել սկզբնական առաջարկների ճշգրիտ թիվը առաջին շաբաթվա ընթացքում (արքայական արտոնություններից հրաժարվելուց հետո): Նա դեռ ոչինչ չի ստորագրել, բայց դա պարզապես անհավատալի է: Եթե նա ստորագրեր, նա կստանար հարյուր միլիոն դոլար»,- որոշել է փորձագետը Սասեքսի դքսուհու հնարավոր եկամուտը:
Հաքը նաև ենթադրել է, որ Մարքլը չի նկարահանվի գովազդներում կամ թողարկի իր անվամբ ապրանքներ: Փոխարենը նա գիրք կգրի կամ հեռուստատեսային շոու կստեղծի։