Apple ընկերությունը որոշում է ընդունել ժամանակավորապես փակել իր մանրածախ խանութները Չինաստանում՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այս մասին հաղորդվում է Apple-ի պաշտոնական կայքէջում։
Համաճարակային իրավիճակի կապակցությամբ Apple-ը Չինաստանում փակում է իր խանութները մինչև 2020 թվականի փետրվարի 9-ը, ասվում է մանրածախ խանութների որոնման էջում։