Ցզյանսու նահանգի Յանչեն քաղաքում Jiangsu Capital Wine & Spirits Co. ընկերությունը փոխել է աշխատողների աշխատանքի կանոնները, որոնց համաձայն այժմ նրանց արգելվում է գնել Apple-ի սմարթֆոններ: Այս մասին հայտնում է Mydrivers-ը:
Apple տեխնոլոգիան օգտագործելու դեպքում աշխատակիցը կազատվի աշխատանքից:
Իր հերթին, նոր կանոններում կա մի կետ, որը ամերիկյան ընկերության արտադրանքի տերերին պարտավորեցնում է փոխել իրենց սմարթֆոնները տեղական ապրանքանիշների սարքերով։
Այսպես, Huawei գնողներն ընկերությունից փոխհատուցում կստանան ինքնարժեքի 15%-ի չափով:
Դա տեղի է ունենում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի պայմաններում, որի շրջանակներում արդեն իսկ մտցվել են մի շարք սահմանափակող միջոցներ, այդ թվում` Սպիտակ տան կողմից Huawei-ի դեմ, հաղորդում է Gazeta-ն: