Երիտասարդ դերասանուհի Արփինե Իսրայելյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ամբողջովին կերպարանափոխված է։
Instagram-ում հրապարակված կադրերում Արփինեն վառ ու արտահայտիչ դիմահարդարմամբ է․ ընդգծված աչքեր, մուգ երանգի շրթունքներ, ընտրել է սադրիչ սանրվածք։ Նա կրում է սեւ շապիկ, նույն երանգի կաշվե տաբատ։ Կերպարն ամբողջացրել է ոճային ու օրիգինալ ականջօղը։ Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չի թողել։
Հայկական հեռուստասերիալների շնորհիվ հայ հեռուստադիտողը հասցրեց «ծանոթանալ» եւ «մտերմանալ» նկարահանվող մի շարք դերասանների հետ: Ավելին, փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում ամենից սիրվածն ու ճանաչվածը հենց սերիալներում նկարահանվող դերասաններն են: Սակայն Արփինեին այսօր հազվադեպ ենք հանդիպում հեռուստաէկրաններին։