ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։
Այս անգամ եւս նա հետաքրքիր կերպար է ընտրել։ Արփինե Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով դասական ոճում։ կադրերում նա կրում է բեժ երանգի կոստյում, սպիտակ բլուզ։ Արձակել է ալիքավոր վարսերն ու նուրբ շպար նախընտրել։ Հրապարակմանը կից Արփինե Հովհաննիսյանը գրառում չի կատարել, սակայն հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ հղել նրան՝ գրելով․ «Կանացիության էտալոն», «Ամենագեղեցիկ աղջիկը», «Կանացի հմայիչ, գեղեցիկ եւ խելացի», «Գեղեցկությունը կփրկի աշխարհը», «Անսահման կանացի»։