«Փոքրիկ կանայք» ֆիլմում, որն «Օսկար»-ի է հավակնում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, կարճ դրվագ է ներառված, որում տղամարդը խոսում է հայերենով։ Ռեժիսոր Գրետա Գերվիգի ժապավենը կինոարտադրության ամենահեղինակավոր մրցանակաբաշխությանը ներկայացված է եւս հինգ անվանակարգում։
Ֆիլմի դրվագներից մեկում (ժապավենը հիմնված է ամերիկացի գրող Լուիզա Մեյ Օլքոթի վեպի վրա) տղամարդը խոսում է հայերենով եւ հերոսուհուն պարի հրավիրում. «Ինչո՞ւ Ձեզ նման գեղեցիկ կինը չի պարում»։ «Ներեցեք, ես միայն անգելերն եմ խոսում»,- հերոսուհու պատասխանին տղամարդը նախ հայերենով ՝ արձագանքում՝ արի պարի, ապա՝ անգլերենով։
Ֆիլմի գլխավոր դերերում են Սիրշա Ռոնանը, Էմմա Ուոթսոնը, Ֆլորենս Պյուն, Էլայզա Սքանլենը, Լորա Դերնը, Թիմոթի Շալամեն, Մերիլ Սթիփը։