Աննա Սեդոկովան մանրամասներ է բացահայտել 27-ամյա բասկետբոլիստ Յանիս Տիմայի հետ անցկացարած ռոմանտիկ երեկոյի վերաբերյալ. 37-ամյա երգչուհին աջակցել է ընտրյալին ծանր խաղից հետո։ Աննան երբեմն գնում է ընկերոջ հանդիպումներին՝ նրան հետեւելով առաջին շարքից եւ հուզառատ երկրպագելով նրան։
Հանդիպումից հետո սիրահարները միասին տուն են գնացել։ Արտիստը ավտոմեքենայի սրահում սիրառատ տեսանյութ է նկարահանել։ Բասկետբոլիստը մի ձեռքով վարել է ավտոմեքենան, մյուսով բռնել է Սեդոկովայի ձեռքը։ Ռոմանտիկ կոմպոզիցիա էր հնչում, որին զույգը ձայնակցում էր։
«Վիա Գրա» խմբի նախկին մենակատարն անկեղծ հագուստով հիացրել է Տիմային։ Նա պիջակ է կրել առանց ներքնազգեստի։ Սեդոկովան արձակել է երկար մազերը եւ արտահայտիչ շպար ընտրել։ «Երբեք ուշ չէ դառնալ նա, ով պետք է լինես»,- գայթակղիչ լուսանկարը մակագրել է Աննան։
Արտիստի նկատմամբ ջերմ զգացմունքները խոստովանել է Յանիսը։ Բասկետբոլիստը հայտարարել է, որ երգչուհին իր համար իդեալական կնոջ մարմնավորում է դարձել։ «Դու լավագույն աղջիկն ես, որի մասին ես կարող էի միայն երազել»,- հայտարարել է Տիման։