Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:
Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է գրավիչ կերպարում։ Շպռոտը կրում է ճերմակ, ուսերը բաց շապիկ, սեւ գույնի կաշվե տաբատ, իսկ կերպարն ամբողջացնում են ոճային բարձրակրունկները։ Կադրին կից երգչուհին գրառում չի կատարել։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Շպռոտը կրում էր ժանյակավոր կրծկալ, կաշվե կիսաշրջազգեստ, իսկ կերպարն ամբողջացնում էին ոճային բարձրակրունկները։