Դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով արդեն տեւական ժամանակ է, ինչ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, իր միկրոբլոգի հետեւորդներին հաճախ ցուցադրում է իր առօրյան, դստեր հետ ժամանցը: Սոցցանցերում լինելով ակտիվ սկանդալային դերասանուհին չի դադարում ուրախացնել իր հետեւորդներին ու երկրպագուներին:

Դերասանուհին իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆրմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել: Կադրում դերասանուհին ոճային փոփոխություն է արել։ Նա նոր սանրվածքով է, իսկ հրապարակմանը կից անգլերեն լեզվով գրել է․ «Սիրահարված եմ նոր սանրվածքիս»։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին առօրա կերպարում էր։ Կադրերն արվել էին գեղեցիկ լույսերի ֆոնին։ Անժելան բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, վարդագույն բաճկոն, գլխարկ ու շարֆ։ Կերպարն ամբողջացրել էին սեւ պայուսակը, ձեռնոցները։ Դերասանուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, լուսանկարը չի մեկնաբանել։