Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին երկար վերարկու է կրում։ Նա հավաքել է մազերը, որպես աքսեսուար՝ խոշոր ականջօղեր ընտրել։ «Եվ ամենածանր պահին, երբ թվում է, թե հանձնվելու ես, մի անհավանական ուժ է գալիս, աներեւակայելի կամք ու ցանկություն` Հաղթելու: Այ էդտեղ հասկանում ես, որ արժի ապրել, քանի կա ցանկություն Հաղթելու»,- կադրը մեկնաբանել է նա։
Օրեր առաջ հրապարակված կադրում դերասանուհին կարմիր զգեստ էր կրում, իսկ կերպարն ամբողջացրել էին զարդերը․ վզնոց, մատանիներ, թեւնոց։ Հրապարակմանը կից Նազենի Հովհաննիսյանը գրել էր․ «Գնահատեք միայնակ կնոջը, գնահատեք նրան, երբ միայնակ կռվում է «աշխարհի» դեմ հանուն այդ նույն Աշխարհի: Գնահատեք միայնակ կնոջը, որն ունի այդքան կամք, ուժ և որոշում` նվիրվելու և օգուտ տալու բոլորին, ոչ թե մեկին կամ մի ընտանիքին:
Գնահատեք միայնակ կնոջ մենակ լինելու խիզախությունը, նա շատերի համար կյանքի նոր հնարավորություն ու որակ է տալիս`հաճախ և հիմականում զոհասեղանին դնելով իր Կյանքը: Գնահատեք միայնակ կնոջը, որն ունի այնքան ուժ անսեր չապրելու, որ գերադասում է ազնիվ մենությունը, քան տխմար ու անորակ կոմպրոմիսը... Կինը, որն ունի այնքան գիտակցություն, որ անարժան, պնակալեզ ու անծալք տղամարդու կողքին իր նյարդային գոյությունը քարշ տալու փոխարեն ՓՈԽՈՒՄ Է անշնորհակալ մարդկանց իրականությունը դեպի ԼԱՎԸ` իր ամենօրյա, հետևողական աշխատանքով, անքուն գիշերներով ու իր անձի դեմ` անհասկանալի «տղամարդկանց» հարձակումներին հակահարված տալով: Գնահատեք ու սիրեք այդ կնոջը: Այդպիսի կանանց: Նրանք են աշխարհի մասնատված կտորները սոսնձում իրար... իրենց միայնակության նվիրումով և անպատասխան Սիրով: Հ.Գ. նվիրվում է բոլոր այն «տղամարդկանց», որոնք իրենց մասնագիտական թերացումները մատնանշող կանանց առաջարկում են «ամուսնանալ...կանցնի...» ...»: