Ամերիկացի ինստագրամյան մոդել Քեյլեն Ուորդը 500 հազար ավստրալական դոլար է հավաքել, որպեսզի օգնի Ավստրալիայում հրդեհից տուժած կենդանիներին։ Սակայն քանի որ 20-ամյա գեղեցկուհին իրեն անվանում է մերկ բարեգործ, նա ողջ գումարը հավաքել է հատուկ ձևով՝ մերկանալով տեսախցիկի առջև։

 

Քեյլենը Ինստագրամի և Թվիթերի իր հետևորդներին էր ուղարկում իր մերկ լուսանկարները՝ փոխարենը խնդրելով նվիրատվություն կատարել բարեգործական կազմակերպության օգտին։

Հունվարի 3-ին Քեյլեն Ուորդը Թվիթերում գրառում տեղադրեց, որտեղ առաջարկում էր ուղարկել իր մերկ լուսանկարները բոլոր այն մարդկանց, ովքեր նվիրատվություն կկատարեն կենդանիներին փրկելու համար։

Լուսանկարները ստանալու համար հարկավոր էր Քեյլիին ուղարկել 10 ավստրալական դոլար փոխանցում կատարելու վերաբերյալ ապացույցներ։ Անսովոր գրառումը հավաքեց ավելի քան 40 հազար ռեթվիթ, և օգտատերերը սկսեցին ակտիվորեն գումար փոխանցել։

Գրառում անելուց րոպեներ անց նրան անձնական նամակով հազարավոր կտրոններ ուղարկեցին, որոնք ապացուցում էին, որ փոխանցում է եղել։ Մոդելն անկեղծացել է, որ չէր կարող պատկերացնել, որ իր առաջարկն այսքան մեծ արձագանք կստանա, և այսքան մեծ գումար կհավաքի։