Թատրոնի ու կինոյի 39-ամյա դերասանուհի Ռավշանա Կուրկովան առաջին անգամ հանգստի է մեկնել նոր ընտրյալի՝ գործարար, Rocky Road բռնցքամարտի ակումբի համասեփանակատար, ազգությամբ հայ Սերգեյ Ամարյանի հետ։

Сергей Амарян и Равшана Куркова

Ամանորյա տոներին զույգը մեկնել է ինդոնեզական Բալի կղզի։ Ռավշանան գերադասում է չհանրայնացնել անձնական կյանքը, սակայն հանրությունը համատեղ հանգստի մասին իմացել է Ամարյանի հրապարակումներից, որին եւս դժվար է սոցիալական ցանցերի համար բաց մարդ համարել։ «Թռիչքը նորմալ էր»,- լուսանկարը մակագրել է գործարարը։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է  Ուլուվատու լողափնյա քաղաքի Single Fin քաղաքում։

 

Երկրպագուները նշել են, որ նրանք շատ գեղեցիկ են միասին։ «Սերյոժա, որքան գեղեցիկ զույգ եք», «Այնքան հաճելի զույգ», «Հիասքանչ», «Շատ գեղեցիկ եք», «Բախտդ բերել է։ Նա պարզապես չտեսնված է»,- գրել են օգտատերերը։

Сергей Амарян и Равшана Куркова

Հիշեցնենք՝ 2019թ.-ին Կուրկովային սիրավեպ էին վերագրում միանգամից մի քանի գործարարի, ինչպես նաեւ ռեժիսոր Վլադիմիր Բիտոկովի հետ։ Ընդ որում, Ռավշանան գերադասում է պահպանել ինտրիգը՝ ոչ մի կերպ չմեկնաբանելով անձնական կյանքը։ Անկախ բուռն սիրավեպից՝ նա մինչ այժմ Instagram-ի իր էջում համատեղ լուսանկար չի հրապարակել Ամարյանի հետ։