Հարգելի՛ ընթերցողներ, շուտով Նոր տարի է, NEWS.am STYLE-ը սրտանց շնորհավորում է Ձեզ եւ մաղթում լավագույնը նոր՝ 2020 թվականում՝ երջանկություն, առողջություն, հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում: Հիշեք, որ ամենակարեւորը ջերմ ընտանեկան օջախն է:

Իսկ ի՞նչը կարող է միավորել ողջ ընտանիքին ավելի լավ, քան ամանորյա ֆիլմը: «Տանը միայնակ» եւ «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմերը վաղուց արդեն դարձել են ավանդույթ եւ դուրս են մրցակցությունից: Ֆիլմերը, որոնք Ձեզ այսօր առաջարկում ենք, էլ ավելի գունեղ կդարձնեն Ձեր տոնական օրերը:

Կլաուս, 2019

Փոստային կայսրության սեփականատերն իր որդուն՝ Ջեսպերին, ուսանելու համար ուղարկում է հյուսիս՝ Սմիրենսբուրգ քաղաք: Վերջինս պետք է կազմակերպի փոստային բաժանմունքի աշխատանքը: Ժամանելով Սմիրենսբուրգ՝ տղան հայտնվում է մարտական գործողությունների գոտում. երկու ընտանեկան կլաններ փոխադարձ ատելություն են տածում միմյանց նկատմամբ: Բնականաբար, նման իրավիճակում նամակների ժամանակը չէ: Արդեն գրեթե հուսահատվելով՝ Ջեսպերն այցելում է Կլաուս անունով անտառագետին, եւ նրանց ծանոթությունը սկիզբ է դնում զարմանալի իրադարձությունների:

Իրական սեր, 2003

Սիրո մասին հրաշալի կինոնկար բոլոր տարիքային խմբերի համար՝ սիրահարված դպրոցականից մինչեւ վարչապետ, որը խենթանում է իր աշխատակազմի աշխատակցուհու համար:

Սուրբծննդյան պատմություն, 2009

Չառլզ Դիքենսի «Սուրբծննդյան երգը» վիպակի եւս մեկ էկրանավորում: Ֆիլմը պատմում է միայնակ եւ ծեր Էբենեզեր Սքրուջի մասին, որին գիշերն այցելում են անցյալի, ներկայի եւ ապագայի հոգիները:

Արձակուրդ փոխանակմամբ, 2006

Երկու անծանոթ կանայք համացանցում արձակուրդի ժամանակ տան փոխանակման կայքում գտնում են միմյանց: Սուրբ ծննդից առաջ Այրիսն ու Ամանդան որոշում են հանգստանալ իրենց խնդիրներից եւ փոխանակվում են տներով: Այրիսը տեղափոխվում է Ամանդայի տուն, որը գտնվում է արեւոտ Կալիֆոռնիայում, իսկ Ամանդան տեղափոխվում է ձնով ծածկված անգլիական գավառ…

Ինտուիցիա, 2001

Ձմեռային մի օր Նյու Յորքի ամբոխի մեջ Ջոնաթանը հանդիպում է Սառային: Երկու անծանոթ մարդիկ հասկանում են, որ անդիմադրելիորեն ձգում են միմյանց:

 

 

Հաճելի ամանորյա դիտումներ

Միշտ Ձեր՝ Նորայր Նազարյան

 

 

 

 

Հետևեք NEWS.am STYLE