Այս ֆիլմերն աշխարհը բոլորովին այլ դիտանկյունից կբացեն Ձեր աչքի առաջ։ Այս ֆիլմերը մարդու գիտակցության կողմից ստեղծված անհավանական աշխարհներ են, որոնք ոչ միայն գեղեցիկ ստեղծագործություններ են, այլև կարևոր բան ունեն պատմելու։
① Ֆիլոմենա
Philomena, 2013
Զգացմունքային ֆիլմ դրամայի և կոմեդիայի երանգով։ Ֆիլմն իրական դեպքերի հիման վրա է նկարահանված, իսկ գլխավոր դերերում բրիտանացի տաղանդավոր դերասանուհի Ջուդի Դենչն է։ Գլխավոր հերոսուհին մի կին է, ով իր կյանքի երկար տարիների և ոչ մի օր չի մոռացել իր որդու մասին, ումից նրան բաժանել են երիտասարդության տարիներին։ Լրագրողի օգնությամբ նա գնում է որդու որոնումների հետքով։
② Անանուն ռոմանտիկները
Les émotifs anonymes, 2010
Չափազանց ամաչկոտ հրուշակագործն ու նրա նոր աշխատակցուհին ստեղծված են միմյանց համար։ Նրանք երկուսն էլ խենթանում են շոկոլադի, ռոմանտիկ երաժշտության ու կախված շագանակների տակ փարիզյան երեկոների համար։ Միակ խնդիրն այն է, որ ամաչկոտության պատճառով նրանք չեն կարողանում մտերմանալու առաջին քայլն անել։ Այս ֆիլմը բացահայտելուց հետո դու այն կպահես հիշողությանդ մեջ ու կկիսվես մտերիմների հետ, ինչպես մի կարևոր գաղտնիք կկիսեիր, իսկ հետո անհամբեր կսպասես, որ նրանք այն նայեն և նույնպես կրակոտ աչքերով կիսվեն իրենց տպավորություններով։
③ Մայրիկը
Mommy, 2014
Կսավյե Դոլանի ֆիլմը մոր և որդու բարդ փոխհարաբերությունների մասին է։ Մայրը լի է նոր կյանք սկսելու վճռականությամբ՝ որդուն որբանոցից վերցնելով, իսկ վերջինիս մոտ անցումային տարիք է, և նա բարդ հոգեբանական վիճակում է գտնվում։ Ամեն ինչ չափազանց բարդ է, սակայն ինչ-որ պահի նրանց միջև «բուֆեր» է հայտնվում, կմկմացող հանդարտ հարևանուհին։
④ Ամռան 500 օր
500 Days of Summer, 2009
Հրաշալի նուրբ ֆիլմ, որտեղ երկու՝ միմյանցից ամբողջովին տարբեր մարդիկ սիրահարվում են։ Աղջիկը ռեալիստ է և չի հավատում մշտական սիրուն, իսկ տղան՝ ռոմանտիկ երիտասարդ, ով գումար է վաստակում՝ բացիկների համար գեղեցիկ բառեր մտածելով, և հավատում է թե՛ հավերժական սիրուն, թե՛ սիրուն առաջին հայացքից։ Այս հողի վրա նրանց հարաբերությունները լավ չեն դասավորվում։
⑤ Սպիտակ Աստված
Fehér isten, 2014
Տխուր ֆիլմ դավաճանության մասին։ Աղջիկը, ով ոչ ոքի պետք չէ, և նրա միակ ընկերը՝ շունը, տեղափոխվում են մեկ այլ տուն։ Այս տանը շունն առավել ևս ոչ ոքի պետք չէ, և նրան ուղարկում են շների ապաստարան։ Այսպես էլ սկսում է լքված շան, նրա գոյատևման պատմությունը, ինչպես նաև պատմությունն այն մասին, թե ինչպես են փոխվում նրա բնավորությունը, սովորություններն ու նույնիսկ արտաքին տեսքը։
⑥
Պոեզիա
Shi, 2010
Էքսցենտրիկ և հետաքրքրասեր Միջան մի անգամ հայտնվում է մի դասընթացում, որտեղ տաղաչափություն են սովորեցնում։ Նա իր համար նոր աշխարհ է հայտնաբերում՝ առօրյա շրջակայքի գեղեցկությունը։ Հրաշալի ֆիլմ հարավկորեացի ռեժիսոր Լի Չան Դոնայից։
⑦ Ուր են տանում երազանքները
What Dreams May Come, 1998
Անհավանական գեղեցիկ, զգացմունքային ֆիլմ այն մասին, թե ինչպես է սիրող մարդը նվիրված մնում սիրելիին նույնիսկ մահվանից հետ։ Սիրելիի որոնումներով նա երկար ճամփորդություն է անցնում մինչև իսկական դժոխք։
⑧ Աշխարհագրագետը խմեց իր գլոբուսը
The Geographer Drank His Globe Away, 2013
Ալեքսեյ Իվանովի համանուն գրքի հիման վրա նկարահանած ֆիլմը պատմում է փող չունեցող անելանելի վիճակում գտնվող կենսաբան Սլուժկինի մասին, ով դպրոցում աշխատանքի է անցել որպես աշխարհագրության ուսուցիչ։ Նա սովորական ուսուցիչ է, ով փորձում է սովորել աշակերտների ու ղեկավար ուսուցչի հետ, և փորձելով խաղաղություն հաստատել ընտանիքում ու ընկերների հետ գինի խմելով՝ նա պարզապես ապրում է։
⑨ Շվեդական սիրո պատմություն
En kärlekshistoria, 1970
Այս ֆիլմը դեռահասների մասին է. մի ժամանակահատվածի մասին, երբ դու արդեն փոքրիկ երեխա չես, բայց մեծահասակների աշխարհն իր առօրյա խնդիրներով ու հոգսերով քեզ համար դեռևս փակ է։ Բաց է, սակայն, առաջին սիրո աշխարհը, այն, որը երբեք չի մոռացվում. ամենաանկեղծ և լուսավոր սերը, որում պայմանականություններ չկան։
⑩ Էլիի պատմությունը
Darbareye Elly, 2009
Իրանցի կինոռեժիսոր Ասգարա Ֆարխադիի ֆիլմը ողջ աշխարհի կինոքննադատների կողմից հիացմունքի է արժանացել։ Ֆիմը չափազանց թեթև է սկսվում. ընտանեկան մի քանի զույգեր իրենց երեխաների հետ ժամանում են լողափ հանգստյան օրերին։ Նրանց հետ է նաև Էլին, ում հրավիրել են, որպեսզի ծանոթացնեն Ահմեդի հետ։ Աղջիկն իրեն բավականին կաշկանդված է պահում, և թվում է՝ ինչ-որ բանից անհանգստացած է, իսկ նոր ընկերների ուղիղ ակնարկները նրա սրտով չեն։