Աստղերը եւս բարդույթներ ունեն։ Հետաքրքիր է, որ ամենից հաճախ նրանք ամաչում են մարմնի այն հատվածներից, որոնց համար նրանց սիրում են կամ ատում։ Cosmo-ն ներկայացրել է, թե ինչը դուր չի գալիս համաշխարհային ճանաչում ունեցող աստեղերին։
Քիմ Քարդաշյան եւ Ջենիֆեր Լոպես՝ նստատեղ
«Քարդաշյանների ընտանիք» իրապատում շոուի սերիաներից մեկի ընթացքում Քիմն անկեղծորեն հայտարարել է, որ գիշերներն արտասվում է, քանի որ ատում է իր նստատեղը։ Նա խիստ դիետայի է սկսել հետեւել եւ պարբերաբար մարզվում է անձնական մարզչի օգնությամբ, որպեսզի կազմվածքն առավել ներդաշնակ տեսք ունենա։
Ի դեպ, իր նստատեղն ապահովագրած Ջենիֆեր Լոպեսը բազմաթիվ անգամներ հարցազրույցներում խոստովանել է, որ այնքան էլ գոհ չէ դրա չափից։
Անջելինա Ջոլի եւ Քայլի Ջեններ՝ շուրթեր
Եթե Անջելինա Ջոլիին դուր չեն գալիս բնատուր խոշոր շուրթերը, Քայլի Ջենները բարակ շուրթերի պատճառով բարդույթներ է ունեցել մամուլի մշտական քննադատության պատճառով։ Այդ պատճառով առաջին իսկ հնարավորության դեպքում նա մեծացրել է դրանք։
Բեյոնսե՝ ոտքեր
Երգչուհին երբեք շատ նիհար չի եղել, սակայն ներդաշնակ կազմվածք ունի՝ նստատեղ, ոչ մեծ որովայն, համեմատար փարթամ ոտքեր։
Դրանք մինչ այժմ հանգիստ չեն տալիս Բեյսոնսեին։ Ինչ էլ անում է երգչուհին, ինչ վարժություններ էլ կատարում է, ազդրերի ծավալը շատ չի փոքրանում. կազմվածքն այդպիսին է։
Կլաուդիա Շիֆեր եւ Վերա Բրեժնեւա՝ հասակ
Իհարկե, մեր բոլոր բարդույթները գալիս են մանկությունից։ Համադասարանցիները Կլաուդիային մշտապես ծաղրում էին հասակի պատճառով։ Նույնիսկ մեծանալուց (այժմ նրա հասակը 180 սմ է) եւ ամենահաջողակ սուպերմոդելներից մեկը դառնալուց հետո Շիֆերը չի ազատվել այդ բարդույթից։
Վերա Բրեժնեւան եւս (նրա հասակը մոտ 175 սմ է) երկար ժամանակ չի կարողացել ընդունել իր հասակը եւ մշտապես կորացնում էր մեջքը, սակայն այժմ իրավիճակը փոխվել է։
Մեգան Ֆոքս՝ մատներ
Անկեղծ լինենք, դերասանուհին, իսկապես, այնքան էլ գեղեցիկ ձեռքեր ու մատներ չունի: Մանուկ հասակից նա տառապում է մատների անոմալիայով (բրախիդակտիլիա). մատները մինչեւ վերջ չեն զարգացել ու կարճ են մնացել։ Թեեւ Մեգանն արդեն համակերպվել է այդ յուրահատկությանը, օպերատորներին ու լուսանկարիչներին խնդրում է ձեռքերը խոշոր պլանով չնկարել։
Լուսանկարները՝ Backgrid, Mert Alas, Harper’s Bazaar, Elle, VIANNEY LE CAER/INVISION/AP/REX/SHUTTERSTOCK, Wireimage, Vogue, Instagram
Հետևեք NEWS.am STYLE