Բոլոր մարդկանց ծանոթ է վախի զգացումը։ Վախերը տարբեր են լինում։ Տարատեսակ վախերի համառ դրսևորումը, որը մարդուն կարող է սթրեսային վիճակի հասցնել, անվանում են ֆոբիա։

 

 

Հայտնիներից ոմանք ունեն ֆոբիաներ, ոմանք էլ ունեն ուժեղ վախեր։ Թեև դրանք չեն հասնում  ֆոբիայի աստիճանի, իրենց անհարմարությունը պատճառում են հայտնիներին։ 

 

 

Tert.am Life–ը բացահայտում է հայ հայտնիների վախերը, որոնց պատճառով նրանք, երբեմն, նաև անհարմար իրավիճակներում են հայտնվել։

 

 

Լուսինե Թովմասյան

 

Շատ եմ վախենում թիթեռներից ու տարատեսակ միջատներից։ Երբ գնում եմ քաղաքից դուրս` ինչ–որ բացօթյա տարածք, անխուսափելի է միջատների հետ հանդիպիպումը։  Շատ է եղել, որ անսպասելի ինչ–որ միջատ եմ տեսել,  բղավել եմ ու արագ փախել։

 

 

 

Ձյունիկ

 

Միայն մթությունից եմ շատ վախենում։ Ինչ–որ անհարմար իրավիճակում չեմ հայտնվել, քանի որ միշտ խուսափել եմ մութ տարածքներից։ Եթե անգամ մտնում եմ մութ սենյակ, հեռախոսիս լույսը միացրած է լինում, մինչև արագ կհասցնեմ լույսը միացնել։ Նաև զոմբիներից եմ վախենում, իհարկե, դրանք իրական չեն, բայց նման կինոներ չեմ կարողանում նայել։

 

 

 

Դիանա Գրիգորյան

 

Ես որևէ ֆոբիա  չունեմ։

 

 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։