ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։ Նա մշտապես արժանանում է հետեւորդների գովասանքին ու հաճոյախոսություններին։

Facebook-յան էջում հրապարակված նոր լուսանկարում  Արփինե Հովհաննիսյանն իր ընտրյալի՝ Արշակ Մնացականյանի հետ է։ Զույգը ձեռք ձեռքի բռնած է, որտեղ էլ երեւում է նշանադրության մատանին։ Արփինե Հովհաննիսյանը կրում է ճերմակ գեղեցիկ զգեստ, իսկ կերպարն ամբողջացրել է ոճային գոտին։ Ալիքավոր վարսերը գեղեցիկ արձակված են, նա մեղմ շպարով է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում Արփինե Հովհաննիսյանը ցուցադրել էր նշանադրության մատանին եւ դրան կից հայտարարել նշանադրության մասին։

«Ճնշեց, համոզեց, Engaged )))», - կադրին կից գրել էր Արփինե Հովհաննիսյանը։

Արփինե Հովհաննիսյանի հետեւորդները մեկնաբանությունների հատվածում շնորհավորել էին զույգին եւ երջանկություն մաղթել։