Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին իր  Instagram-ում նոր ֆոտոշարք է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է կրքոտ կերպարում։ Շպռոտը կրում է ժանյակավոր կրծկալ, կաշվե կիսաշրջազգեստ, իսկ կերպարն ամբողջացնում են ոճային բարձրակրունկները։

Օրերս հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր ավտոմեքենայում։ Նա արձակել էր մազերը, նախապատվություն տվել նուրբ շպարին՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ «Անվերապահ Սեր, այսինքն՝ սիրել առանց պատճառի»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին։