Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին փքված բաճկոն է կրում, վառ գույնի շարֆ։ Նա արձակել է մազերը, գեղեցիկ շպար ընտրել։ «Հանում ենք տաք հագուստը, հագնում «բեմականը» եւ պատրաստ եմ ելույթի։ Իսկ ինչո՞վ եք զբաղված հենց հիմա դուք»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա ներկայացել էր հմայիչ եւ գեղեցիկ կերպարում։ Երգչուհին նուրբ ու քնքուշ շպարով էր, գեղեցիկ վարսահարդարմամբ։ Նա սեւ հագուստ էր կրում՝ տաբատ, վերնաշապիկ, պիջակ, կիսաերկարաճիտներ։ Երգչուհին հրապարակմանը կից դիմել էր հետեւորդներին՝ գրելով․ «Հայտարարում եմ անկեղծության ժամ. մեկնաբանություններում նշեք բնավորության գիծ, որ ամենաշատն է ձեզ նյարդայինացնում ձեր ընկերոջ/ընկերուհու մեջ: Ամենահամարձակները կարող նշել նաեւ բնավորության տեր ընկեր/ընկերուհիներին»: