Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում անդրադարձել է կորոնավիրուսի տարածման հետեւանքով ստեղծման իրավիճակին։
«Ցավոք, նկատել եմ, որ շատերը ոչ այնքան լուրջ են վերաբերվում վիրուսի տարածմանը: Ամեն դեպքում, խնդրում եմ, լինել չափազանց ուշադիր՝ մտածելով ոչ միայն ձեր, այլեւ ձեր հարազատների առողջության մասին: Եթե չկա տնից դուրս գալու անհրաժեշտություն, մնացե՛ք տանը, դուրս գալիս, մի՛ մոռացեք ձեռնոցների, դիմակի մասին... Այս օրերին մի՛ համբուրվեք, մի՛ գրկախառնվեք... շփվելիս էլ պահպանե՛ք տարածություն!!!
Մի՛ մատնվեք խուճապի, բայց եղեք հնարավորինս զգոն: Մի՛ մոռացեք, որ գրեթե ամբողջ աշխարհում է այս վիճակը, եւ վիճակից դուրս գալ կօգնի միայն ու միայն միասնականությունը: Թող Աստված պահապան լինի բոլորիս»,- գրել է նա։