Այսօր որոշել ենք ձեզ ներկայացնել Կենդանակերպի այն հինգ զույգերին, որոնց կապն իրար հետ առանձնահատուկ խորն է։
1. Կշեռքներին ամենից շատը համապատասխանում են Կարիճները
Միգուցե ոչ բոլորն այդ մասին գիտեն, բայց այս երկու նշանների ներկայացուցիչները ամաչկոտ ինտրովերտներ են։ Դա հատկապես արտահայտվում է, երբ նրանք սեր են ուզում խոստովանել։ Թե Կշեռքները, թե՛ Կարիճներն ամաչում են իրենց ռոմանտիկ զգացողություններից։ Բացի այդ, նրանք համապատասխանում են իրար նաև նրանով, որ կշեռքները շատ կրքոտ են և կարիք ունեն, որպեսզի իրենց զուգընկերն իրենց ցանկանա։ Կարիճներն էլ, իրենց հերթին, այն մարդկանց թվին են պատկանում, որոնք, այսպես ասած խելագարվում են իրենց զուգընկերոջ համար, այդ իրավիճակում շահում են երկու կղմերն էլ։ Բայց ամեն դեպքում, նրանց ինչ–որ ժամանակ է պետք իրար հարմարվելու համար, բայց եթե այդ փուլը հաջողությամբ անցնում են, ամեն բան նրանց մոտ հարթվում է։
2. Ձկներ և Խեցգետին
Այս նշանների ներկայացուցիչները լավ են համապատասխանում իրար։ Ինչպես Ձկները, այնպես էլ Խեցգետինները բավական հուզական են, և միևնույն ժամանակ նրանք սովոր են հույս դնել իրենց ինտուիցիայի վրա։ Շրջապատողները չեն կարող հասկանալ, թե ինչպես է աշխատում նրանց ուղեղը։ Հարաբերություններում նրանք իրար հասկանալու խնդիր չեն ունենում։ Նրանք այնքան ուժեղ են սիրահարվում իրար, որ շրջապատող աշխարհի հետ խզում են բոլոր կապերը։ Նրանց մի որոշ ժամանակ է պետք շրջապատող աշխարհի և իրենց հարաբերությունների միջև բալանսը պահպանելու համար։ Այս նշանների համատեղելիությունը շատ բարձր է, հատկապես եթե հաշվի առնենք զգայական պահանջմունքներն ու ընդհանուր հետաքրքրությունները։
3. Աղեղնավոր և Խոյ
Աղեղնավորներն ու Խոյերը սիրում են արկածներ և ամեն անհայտ բան։ Երբ նրանք միասին են, նրանց կյանքը երբեք տխուր չի լինի, քանի որ շուրջն այնքան նոր բան կա, որ կարելի է հետազոտել։ Նրանք հարգում են միմյանց կարծիքը, և չնայած նրանք ոչ ամեն ինչում են համաձայնության գալիս, բայց միևնույնն է, վայելում են նույնիսկ այդ տարբերությունները։ Սովորաբար այս նշանների ներկայացուցիչները սկսում են իրենց շփումը որպես լավ ընկերներ, իսկ հետո նրանց հարաբերությունները ավելի ռոմանտիկի են վերաճում։
4. Երկվորյակներ և Ջրհոս
Կենդանակերպի այս երկու նշանների ներկայացուցիչները այնքան էլ նման չեն իրար, ինչպես նժվերը նշված զույգերը։ Երկվորյակները հայտնի են երկույթների նկատմաբ իրենց սիրով և միշտ ուշադրության կենտրոնում լինելու ձգտումով։ Նրանք ընկերախմբի ոգին են։ Ջրհոսներն իրենց հերթին բավական երկրային են և համառորեն առաջ են շարժվում դեպի իրենց նպատակները։ Հենց այս որակների շնորհիվ այս նշանների ներկայաուցիչներն իրեն լավ են զգում իրար հետ։
Երկվորյակները բավական փոփոխական են, նրանց գլխում այնքան մտքեր են պտտվում, որ երբեմն նրանք դադարում են հասկանալ, թե ինչն է իրոք կարևոր։ Այդպիսի պահերին Ջրհոսները նրանց օգնում են ճիշտ ուղու վրա վերադառնալ։ Ջրհոսներն ու Երկվորյակները միասին կարող են հասնել իրենց առջև դրված նպատակներին կրկնակի էֆեկտիվությամբ։
5. Կույս և Ցուլ
Ինչպես Կուսերն այնպես էլ Ցուլերը հողի նշաններ են համարվում։ Սա նշանակում է, որ նրանք խաղում են, այսպես ասած, միևնույն թիմում և հեշտությամբ են հարմարվում իրար հետ։ Նրանք նաև լավ են պահում միմյանց ցանկությունների և երազանքների բալանսը։ Այս նշանների հարաբերությունները շատ ամուր և կայուն են լինելու։ Նրանք շատերի համար են օրինակ ծառայելու։ Նրանցից ոչ միայն լավ ռոմանտիկ զույգեր են ստացվում, այլև հրաշալի գործընկերներ և պարզապես ընկերներ։ Լավն այն է, որ նրանք միժամանակ կարողանում են համատեղել այդ ամենը։