Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում վերջերս բավականին ակտիվ է։ Նա կարողանում է իր հրապարակումների միջոցով հետեւորդների, երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել: Նրա հրապարակումները հիմնականում վերաբերում են իր ոճային փոփոխություններին, առօրյային, ժամանացին, հանգստին:

Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ գեղեցկուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է նուրբ ու քնքուշ կերպարում։ Լուսանկարն արված է հայելու առջեւ։ Սոֆյան առանց շպարի է, վարսերը հյուված են։ Հրապարակմանը կից դերասանուհին ռուսերեն լեզվով գրել է հայտնի արտահայտությունը․ «Свет мой,зеркальце! скажи,да всю правду доложи»։

 

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ, պուտավոր վերնաշապիկ էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել եւ վառ շպար, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Սոֆյան կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ վզնոցներ ու խոշոր ականջօղեր։ «Կյանքը չունի որեւէ այլ իմաստ, բացի նրանից, որը մենք հաղորդում ենք դրան»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր նա։