Time ամսագիրը հրապարակել է տասնամյակի ամենակարևոր կինոնկարների ցուցակը: Դրանք ընտրել է Time-ի կինոքննադատ և քննադատության ոլորտում Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Սթեֆանի Զախարեկը: Նա ընտրել է տասը ֆիլմ, որոնց պրեմիերաները տեղի են ունեցել 2010-ից մինչև 2018 թվականները:

«Լավագույնների ցանկի» ստեղծողը նշում է, որ վարկանիշն արտացոլում է միայն նրա սուբյեկտիվ կարծիքը:

Տասնամյակի լավագույն ֆիլմերը՝ ըստ Time-ի

«Ինչ-որ տեղ», Սոֆիա Կոպպոլա, 2010

«Մոռացված երազների քարանձավը», Վերներ Հերցոգ, 2011

«Մելանխոլիա», Լարս Ֆոն Թրիեր, 2011

«Կեսգիշերից առաջ», Ռիչարդ Լինքլեյթեր, 2013

«Փյունիկ», Քրիստիան Պետցոլդ, 2014

«Ջոն Ուիք», Դևիդ Լեյտչ և Չադ Ստահելսկի, 2014

«Սելմա», Ավա Դյուվերնեյ, 2014

«Լուսնի լույս», Բարրի Ջենքինս, 2016

«Լքված Z քաղաքը», Ջեյմս Գրեյ, 2017

«Ռոմա», Ալֆոնսո Կուարոն, 2018