Երգչուհի Շպռոտը նոր լուսանկար է հրապարակել, որում մեղմ կերպարում է։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է ավտոմեքենայում։ Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել նուրբ շպարին՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ «Անվերապահ Սեր, այսինքն՝ սիրել առանց պատճառի»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։ Հետեւորդները գնահատել են Շպռոտի կերպարն ու հաճոյախոսություններ արել նրան։ «Սա քո լավագույն լուսանկարն է... այնքան գեղեցիկ»,- գրել է հետեւորդներից մեկը։
Օրեր առաջ երգչուհին կադր էր հրապարակել իր «Հնազանդ եմ» նոր տեսահոլովակից։ Լուսանկարում Շպռոտը վառ զգեստ էր կրում, արեւային ակնոց։ Նա արձակել էր մազերը, իսկ կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները: Երգչուհին նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին։