Երգչուհի Լիլիթ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին կարմիր զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում: Լիլիթ Կարապետյանն արձակել է մազերը, վառ շպար ընտրել՝ շուրթերը ներկելով կարմիր շրթներկով։ Երգչուհին խոշոր աքսեսուար է ընտրել՝ ականջօղ։ «Սիրեք եւ սիրվեք»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակցած կադրում երգչուհին վառ շպարով էր։ Երգչուհին սեւ, կիպ զգեստ էր կրում, որն ընդգծում էր կազմվածքը։ Լիլիթը կիսաթափանցիկ զգեստը համադրել էր բարձրակրունկկների հետ։ Նա հրապարակմանը կից կատարել էր հետեւյալ գրառումը․ «Նորաձեւությունն անցողիկ է, միայն ոճն է մնայուն»։