Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է շքեղ համերգային կերպարում։ Կադրում Լիլիթը կրում է արծաթափայլ, երկարափեշ, մարմինն ընդգծող, խորը դեկոլտեով զգեստ։ Երկար վարսերն արձակված են, երգչուհին վառ շպարով է։ Լիլիթի կերպարն ամբողջացնում են մեծ ականօղերը։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «Արծաթագու՞յն, թե՞ ամեն դեպքում ոսկեգույն»։ Լիլիթը գրառմանն արձագանքել են նրա երկրպագուները։

Նշենք, որ օրերս հրապարակված լուսանկարում երգչուհին ներկայացել էր շքեղ կերպարում։ «Սիրունություն, չքնաղություն, անկրկնելիություն», «Հրաշք, սիրում եմ քեզ», «Գանձ», «Նրբություն», «Գեղեցկուհի», - հրապարակմանը կից գրել էին հետեւորդներն ու երկրպագուները։

 

 

 

 

 

 

 NEWS.am STYLE