Եղեք ինքնավստահ ու ընդունեք Ձեր մարմինը

Առանց ինքնավստահության սեքսում հաջողության չեք հասնի։ Եթե չեք ընդունում Ձեր մարմինը, դուք չեք ստանա հաճույք ու գոհունակություն, քանի որ բարդույթները թույլ չեն տա Ձեզ լիցքաթափվել։ Կարծրատիպային նորաձեւ թրենդների մրցավազքը ժամանակակից կանանց մեծ մասի սխալն է։ Մյուսները Ձեզ ընկալում են այնպես, ինչպես դուք՝ ինքներդ Ձեզ։ Եթե սիրեք ու ընդունեք ինքներդ Ձեզ՝ դուք կսկսեք նաեւ տղամարդկանց հետաքրքրել ։

Արեք այն, ինչ ուզում եք

Հիշեք, սեքսում արգելքներ կամ տաբուներ չկան։ Սեքսին վերաբերող բոլոր սահմանափակումներն ընդամենը մտացածին են։ Սեռական հաճույքները վայել ու անվայել պիտակավորելը պայմանականություն է, որը հասարակությունն է պարտադրել։ Օրինակ՝ առաջին ժամադրության ժամանակ սեքսը կամ կինոթատրոնում օրալ սեքսը ։ Արեք այն, ինչ Ձեզ դուր է գալիս, դուք ունեք դրա իրավունքը։

Մի ստորացրեք ձեր զուգընկերոջը

Երբեք կասկածի տակ մի դրեք ձեր զուգընկերոջ սեռական կարողությունը։ Եթե միանգամից ամեն ինչ չի ստացվում, կամ էլ դուք օրգազմ չեք ստանում, ուրեմն մի քիչ էլ ժամանակ տվեք նրան։

Պահպանեք վիզուալ կոնտակտը

Անկողնում դա հսկայական նշանակություն ունի զույգի համար։ Ոչ միայն մարմինները, այլեւ հոգիները պետք է միաձուլվեն, հենց նման կենակցումն է ամենամեծ հաճույքը պատճառում։

Ակտիվ եղեք

Գերանի պես մի պառկեք ու սպասեք, թե նա ինչ է անելու։ Փաղաքշեք ինքներդ ձեզ, նրան, ակտիվ եղեք։ Եթե տղամարդը ձեր ճաշակը չգիտի, հուշեք նրան ու երբեք մի լռեք։

Եղեք անկեղծ

Հենց անկեղծ լինելու դեպքում դուք գրավիչ կլինեք տղամարդու համար։ Ընդ որում լինելով անկեղծ ՝ դուք ավելի հեշտ կգտնեք այն տղամարդուն, որը ձեզ կցանկանա ու կսիրի այնպիսին, ինչպիսին կաք։ Հիշեք՝ որքան լիցքաթափված եք՝ այդքան ցանկալի։

Աղբյուրը ՝ Liza.ua