Սվետլանա Խոդչենկովան՝ ռուս ամենացանկալի հարսնացուներից մեկը, մոտ ապագայում կարող է զրկվել այդ կոչումից։ Ըստ տեղեկությունների՝ 36-ամյա դերասանուհին հաջորդ տարի առաջին անգամ մայր կդառնա եւ հավանական է, որ կօրինականացնի հարաբերություններն իր երեխայի հոտ հետ։  

Խոդչենկովայի հղիության մասին տեղեկատվությունը հրապարակել է Telegram-յան ալիքներից մեկը, որը նվիրված է աստղերի կյանքին։ Ըստ անանուն աղբյուրի տեղեկությունների՝ դերասանուհին մոտավորապես հղիության հինգերորդ ամսում է եւ լայն հագուստ է կրում, որը թաքցնում է կլորացած որովայնը։

Որպես Խոդչենկովայի երեխայի հայր՝ արդեն իսկ նշվում է Սեմյոն Սլեպակովի անունը, որի հետ դերասանուհին մտերմացել է «Տնային կալանք» սերիալում նկարահանումներից հետո։ Ենթադրվում է, որ հենց Սվետլանան է դարձել 40-ամյա հումորիստի ու նրա կնոջ՝ Կարինայի բաժանության պատճառը։ Ընդ որում, որ Սլեպակովը, ոչ Խոդչենկովան պաշտոնապես այդպես էլ չեն խոստովանել, որ սիրավեպ ունեն։  

Դերասանուհին նախկինում եւս չի սիրել հրապարակայնացնել անձնական կյանքը։ Հայտնի է միայն նրա երկու ընտրյալի մասին. Սվետլանան հինգ տարի ամուսնացած է եղել դերասան Վլադիմիր Յագլիչի հետ, սակայն միությունը, ըստ լուրերի, փլուզվել է ավելի քիչ հաջողակ ամուսնու խանդի ու նախանձի պատճառով։ Հետագայում Խոդչենկովային երկարչատեւ հարաբերություններ էին կապում երիտասարդ գործարար Գեորգի Պետրիշինի հետ. վերջինս նրան արդեն իսկ առաջարկություն էր արել, սակայն, ցավոք, հարսանիքը չի կայացել։