Հավատարիմ են։ Ցուլերն ընդունակ չեն երես թեքել փոքր վեճի պատճառով։ Նրանք ձեզ հետ կանցնեն բոլոր դժվարությունների միջով, և, եթե նույնիսկ օգնության չկանչեք, պատրաստ են ձեզ համար հենարան դառնալ ցանկացած պահի։ Ցուլերը համեստ են, չեն պարտադրի իրենց ներկայությունը, բայց պատրաստ են օգնություն ցուցաբերել և աջակցել։ Կլսեն ձեր բոլոր խնդիրները, կստիպեն զգալ, որ շրջապատված եք ուշադրությամբ և հոգատարությամբ։
Մարդկանց ընդունում են այնպիսին, ինչպիսին նրանք իրականում են։ Ցուլերը երբեք չեն դավաճանի։ Նրանք սիրում են նրանց, ում ընտրել են, բայց դավաճանությունը չեն ներում։ Եթե նույնիսկ կարողանան ներել, երկրորդ դավաճանությունը նրանց կզրկի շնչելու կարողությունից։ Ցուլերը շփվող են, զգում են մարդկանց։ Նրանք մարդկանց ընդունում են բոլոր թերություններով և տարօրինակություններով, հասկանում նրանց։ Ցուլերը կարող են ներքին խնդիրներ, տարաձայնություններ ունենալ, բայց հեշտությամբ են ընկերներ ձեռք բերում, քանի որ մարդիկ գնահատում են կայունության և անվտանգության զգացումը, որը ստանում են Ցուլերից։
Ցուլերի հետ մարդիկ իրենց պաշտպանված են զգում։ Ցուլերի հանգստությունը մարդկանց ստիպում է անվտանգ զգալ։ Նրանք ինքնավստահ են, և քանի դեռ Ցուլի հետ եք, խոցելի չեք։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խիզախ են, ուղիղ, բավական ուժեղ են՝ իրենց խնդիրները լուծելու և ձեզ աջակցելու համար։
Պնդաճակատ են։ Ցուլերը բազմաթիվ դրական հատկություններ ունեն, իսկ թերություններից մեկն անսասանությունն է սեփական որոշումներում։ Այո՛, խոսքը կամակորության մասին է։ Նույնիսկ մի փորձեք, դուք պարզապես ի վիճակի չեք փոխել Ցուլի կարծիքը, կյանքի նկատմամբ նրանց հայացքներն անփոփոխ են։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մանրամասն ծրագրում են իրենց ուղին, չեն սիրում ինքնաբերականություն, նախընտրում են ամեն բան նախապես ծրագրել։
Հոգեպես ուժեղ են։ Կամքի ուժը Ցուլերին հնարավորություն է տալիս չենթարկվել ուրիշների ազդեցությանը, հաղթահարել ցանկացած խոչընդոտ, որն ի հայտ է գալիս նրա ճանապարհին։ Անհաջողությունների տարափը «կոտրվում է»՝ հանդիպելով Ցուլի ուժին, և, եթե նրա կողքին եք, նա ձեզ թույլ չի տա ընկնել, հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ դուրս կբերի նաև ձեզ։ Ցուլը սիրող է, համբերատար, նա մտադիր է աշխարհն ավելի լավը դարձնել ընկերների և ընտանիքի համար։
Նյութը cluber.com-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը