39-ամյա Աննա Սեմենովիչը դեռ ոչ մի անգամ ամուսնացած չի եղել։  Երգչուհուն հաճախ ակնարկում են, որ ընտանիք կազմելու ժամանակն է։

«Блестящие» խմբի նախկին մեներգչուհին խոստովանել է, որ նոր ընտրյալ ունի։  Նա պատմել է, որ շատ տղամարդիկ են եղել իր կյանքում, բայց նրանցից ոչ մեկի հետ մինչեւ խորան չի հասել։

«Ես վաղուց էի ցանկանում ձեզ շատ բան պատմել, բայց պատրաստ չէի դրան։  Հիմա եկել է ժամանակը եւ ես պետք է անկեղծանամ։ Որպեսզի շատերը, լսելով իմ պատմությունը, չվախենան եւ փոխեն իրենց վերաբերմունքը կյանքի հանդեպ», - Instagram-ում հայտնել է Աննան՝ անոնսելով Լերա Կուդրյավցեւայի հետ «Секрет на миллион» շոուի հերթական հաղորդումը:

Սեմենովիչը պատմել է իր սիրավեպի մասին։  Հարաբերությունները այնքան լուրջ են, որ նա նույնիսկ պատրաստ է ամուսնանալ, բայց ընկերոջ անունը չի բացահայտել։

 

«Ես սնահավատ եմ դարձել, այդ իսկ պատճառով առայժմ դա գաղտնիք է։  Սակայն ուզում եմ մի բան ասել։ Նա ինձնից երիտասարդ է յոթ տարով։ Մենք միասին ենք մոտ մեկ տարի։ Միայն հիմա հասկացա, որ ուզում եմ մայրանալ։ Դեռ երեք տարի առաջ այդ մասին չէի էլ մտածում», - հայտնել է երգչուհին։