Չինաստանի զբոսայգիներից մեկում կարապը հարձակվել է շան վրա և գրեթե խեղդել նրան լճի մեջ: Այդ մասին հայտնում է Daily Star-ը:
Նոյեմբերի 15-ին Չինաստանի մի բնակչուհի Չժան ազգանունով, իր ոսկեգույն ռետրիվեր Xishi-ի հետ քայլելիս է եղել Չենդու լճի մոտակայքով: Կինը տեսանկարահանել է ջրի մեջ լողացող իր կենդանուն, երբ ագրեսիվ կարապը հարձակվել է նրա վրա:
Կադրերում երևում է, թե ինչպես է թռչունը հարձակվում շան վրա՝ փորձելով խեղդել նրան: Նա կտուցով հարվածում է շանը, իսկ թևերով էլ՝ շան մռութին: Վախեցած շունը փորձում է փախչել թշնամուց, բայց թռչունը հետապնդում է նրան: Վերջում նրան մի կերպ հաջողվում է լողալ դեպի ափ և հասնել տիրուհուն:
Չժանը հայտնել է, որ կենդանիները չեն տուժել, և սա շան առաջին հանդիպումը չէ ագրեսիվ կարապի հետ: Նույն թռչունն այս տարի արդեն հարձակվել է շան վրա: Կինը կարծում է, որ շունն ապագայում ևս ստիպված է լինելու պայքարել կարապից ազատվելու համար:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։