Life.panorama.am-ը շարունակում է ընթերցողին ներկայացնել մեր հայտնիների տոհմածառը:


«Միսս Հայաստան-1997» տիտղոսակիր Անգելինա Բաբաջանյանը  հայրական կողմից սերում է Արևմտյան Հայաստանից: Նրա տատիկի մայրը՝ Մարիա Չլխադյանը, ծնվել է Բիթլիսում. «Գաղթի ժամանակ Մարիայի ամուսնուն սպանում են իր աչքի առջև, որի ականատեսն են լինում նաև երկու տղաները:


Լինելով կապուտաչյա և շատ գեղեցիկ կին՝ Մարիան որոշում է իրեն քողարկել գլխաշորով: Փախչելու ճանապարհին փոքր տղան սովից մահանում է: Մեծ տղայի՝ Միհրանի հետ հասնում է Թիֆլիս քաղաք, Սոլոլակ թաղամաս, ու պատահական թակում Արամյանցի դուռը: Տատիկիս մոր առջև դուռը բացում է Արամյանցի շեֆ-խոհարար Հակոբ Կարապետովիչ Սուքիասյանը»…: Այս պատահականությունը ճակատագրական է դառնում. Մարիան և Հակոբն ամուսնանում են: «Ամուսինը սիրով է ընդունել Միհրանին և տվել է իր ազգանունը: Սակայն Միհրանն անժամանակ մահացավ, իսկ նրանց ամուսնությունից ծնվեցին չորս երեխաներ»,-եզրափակեց Ա. Բաբաջանյանը:


Շարունակությունը` այստեղ: