Հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Աննան նուրբ վզնոց է ընտրել։ «Քաղցր երազներ»,- այսպես է լուսանկարը մակագրել դերասանուհին։
Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Աննան մեղմ շպարով էր, որն ընդգծել էր նրա բնական գեղեցկությունը։ Դերասանուհին նախապատվություն էր տվել խոշոր աքսեսուարներին՝ ականջօղ եւ գեղեցիկ վզնոցներ։