Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին լուսանկարչի դերում է։ Նա սեւ հագուստ է ընտրել, որը զարդարված է գոտիով եւ ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Լիան խոշոր աքսեսուար է ընտրել՝ ականջօղեր, հավաքել մազերը եւ նախապատվություն տվել նուրբ շպարին։ «Իսկ ի՞նչ եք ավելի շատ սիրում. փքաբլիթներ ուտել, թե ինձ նման լուսանկարել դրանք»,- հրապարակումը մակագրել է հմայիչ դերասանուհին։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ, երկար զգեստ էր կրում, որը համադրել էր շագանակագույն վերարկուի հետ։ Լիան վանդակավոր շարֆ էր ընտրել, սեւ երկարաճիտ կոշիկներ։ Կերպարն ամբողջացնում էր փոքրիկ պայուսակը։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկաբանել։