Երկվորյակներ
Ահա թե ով է աչքի ընկնում իր ինտելեկտով և ինտուիցիայով։ Երկվորյակները միշտ շրջապատված են ընկերներով, ծանոթներով, հարազատներով։ Մարդիկ միշտ ցանկանումեն լինել նրա կողքին, սակայն նրա համար միշտ առաջնահերթ է իր սիրելին։ Ազատ ժամանակը նա գերադասում է անցկացնել երկրորդ կեսի կամ ընտանիքի հետ։ Եթե ձեր սիրելին երկար է մնում աշխատավայրում և անհետանում է ոչ աշխատանքային օրերին, ապա նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ։ Եթե Երկվորյակները ձեզ քիչ ուշադրություն են դարձնում և այլևս չեն զանգահարում, ապա նշանակում է, որ զգացմունքները սառել են։
Կույսեր
Կույսերը շատ դժվար են ընդունում, որ այլևս զգացմունքներ չունեն ձեր հանդեպ։ Սկզբում երկար ժամանակ կվերլուծեն իրավիճակը, կկասկածեն, կկենտրոնանան մանրունքների վրա, իսկ հետո․․․Ոչ, չեն խոստովանի։ Ամենայն հավանականությամբ կմիացնեն երևակայությունը և կհորինեն անհավանական պատճառներ, որպեսզի չհանդիպեն ձեզ հետ։ Արդյունքում ընտրյալն այլևս չի ցանկանա լսել այդ պատճառները և հարաբերություններին վերջ կտրվի։
Աղեղնավորներ
Այս նշանի ներկայացուցիչները պաշտում են ակտիվ կյանքը։ Որպես երկրորդ կես նրանք ընտրում են կրքոտ մարդկանց։ Զգացմունքների սպառվելուն պես նրանք անկեղծորեն կասեն այդ մասին։ Նրանք իրենց լեզուն չեն պահի ատամների ետևում և չեն թաքցնի իրենց մտածմունքները։ Եվ հարցն այն չէ,որ ցանկանում են ցավ պատճառել, այլ ուղղակի իրենք այդպիսին են։