Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Հայաստանում. վերջին տարիներին երգչուհին բնակվում է ԱՄՆ-ում։
Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են հայաստանյան գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Երգչուհին սեւ բլուզ է կրում եւ խոշոր արեւային ակնոց։ «Բարի լույս»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները հաճոյախոսություններ են արել Արմինկային։ «Շքեղ տեսք ունեք», «Յուրահատուկ ճաշակով մարդ»,- գրել են հետեւորդները։
Ավելի վաղ Արմինկան ներկայացել էր աշնանային կերպարում։ Սիրված երգչուհին սպիտակ հագուստ էր կրում, լայնեզր գլխարկ, իսկ կերպարն ամբողջացնում էր կարմիր վերարկուն։ Երգչուհին վառ շպարով էր։