Տեխասի հիվանդանոցներից մեկում բժիշկները 25-ամյա հիվանդի  ուղեղի բաց վիրահատությ ունեն անցկացրել, հեռացրել են նրա գանգի մի մասը, այնուհետև միացրել են Facebook-ի  ուղիղ հեռարձակումը։

Երբ Ջեննե Շարդին որոշեց, որ ցանկանում է իր վիրահատությունը ուղիղ հեռարջակմամբ ցուցադրել, որպեսզի մարդկանց ցույց տա, որ ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ, և այդպիսի լուրջ խնդիրները նույնպես լուծվում են: Հեռարձակումը տևել է մոտ 45 րոպե: Այժմ տեսանյութը ունի ավելի քան 130 հազար դիտում:

Ջեննեյի մոտ խնդիրները սկսվեն են այն ժամանակ, երբ վերջինս սովորում էր բժշկական համալսարանում։ Մի անգամ նա նույնիսկկորցել էր խոսելու ունակությունը։ Բժիշկները նրա ուղեղում անսովոր քանակությամբ արյան անոթներ են հայտնաբերել, որոնց համար վիրաբուժական միջամտությունը պարտադիր էր:

Վիրահատության ամբողջ ընթացքում հիվանդը գիտակից էր և պատասխանում էր բժիշկների հարցերին։ 

 

 Фото © Facebook / Methodist Dallas Medical Center