Ուսուրիյսկում տեղի ունեցած Նարգիզ Զակիրովայի համերգը վերածվել է սկանդալի: Հանդիսատեսից շատերը ցնցվել են արտիստուհու վարքից՝ չսպասելով ելույթի ավարտին լքել են դահլիճը։ Ինչպես հայտնում է «Новости Уссурийска»-ն դահլիճը լքել է հանդիսատեսի մեկ երրորդ մասը։
Շոուն սկսվել է մեծ ուշացումով, սակայն, ինչպես ասում են, դրանք դեռ ծաղիկներն էին։ Ոչ ոք չէր սպասում, որ երգչուհին ելույթ կունենա ոչ սթափ վիճակում։
«Սրահում մեծահասակ մարդիկ կային, բոլորը եկել էին հանգստանալու: Բայց, երբ նա բեմ բարձրացավ վիսկիի շշով մենք հասկացանք, որ ինչ-որ բան այն չէ, - հիշում է ականատեսներից մեկը: - Նա սկսեց նեգատիվ երանգով, դժգոհեց իր խնդիրներից: Իր հայտնի երգերի փոխարեն, նա կատարեց հայհոյանքնեով ինչ-որ ռոք: Հանդիսատեսը շոկի մեջ էր»:
Ըտ ուսուրիյցիների պատմությունների համաձայն գինովցած Նարգիզը դահլիճի վրերւի մասում նստած հանդիսատեսին առաջարկել է, իջնել պարտեր եւ «քաջություն ցուցաբերեն»: Բայց ոչ բոլորն էին կիսում նրա մարտական ոգին: Ինքը՝ Զակիրովան չէր ամաչում բեմում ցուցաբերած իր պահվածքից: «Ես լավը չեմ: Ինձ մոտ ռոք-ն-ռոլը ստեղծվում է բեմում», - մեջբերում է «Говорит Москва» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ վերջերս «А поговорить?» շոուի ընթացքում նա պատմել է Մաքսիմ Ֆադեեւի լեյբլից դուրս գալու պատճառների մասին։ Դատելով լրատվամիջոցների հրապարակումներից հարբած բեմ բարձրանալը նրան հատուկ է․․․
style.news.am