«Ամնեզիա». այսպես է կոչվում Երեւանի կամերային թատրոնի խաղացանկում ընդգրկված նոր ներկայացումը, որի դերակատարներն են Ռաֆայել Երանոսյանն ու Լուիզա Ներսիսյանը, բեմադրիչը Գոռ Մարգարյանն է, իսկ բեմանկարիչը` Նելլի Բարսեղյանը: Նախքան մարտի 10-ին կայանալիք պաշտոնական պրեմիերան BRAVO.am-ը ներկա է եղել ներկայացման հանձմանը:
Ֆրանսիացի գրող Էրիկ Էմանուել Շմիդտի «Ամուսնական փոքրիկ հանցագործություններ»-ի մոտիվներով բեմադրությունը կին-տղամարդ հարաբերությունների մասին է: Լիզան ու Ժիրը մի քանի տարվա ամուսիններն են: Մի օր կինը հարվածում է ամուսնու գլխին, ինչից հետո վերջինս ձեւացնում է, թե ամնեզիա ունի, իսկ հիշողության թվացյալ կորուստը նրա համար միջոց է հասկանալու, թե իրականում ինչ խնդիրներ կան իր ընտանիքում եւ ինչպիսի տղամարդու հետ կցանկանար ապրել Լիզան:
Շարունակությունը` այստեղ: